Մեծ Բրիտանիայում կալանավորվել է վավերագրական ծրագրերի հաղորդավար՝ 70-ամյա Ռեյ Գոսլինգը (նկարում), որը երեքշաբթի օրը BBC-ի հեռուստաեթերում խոստովանել էր, թե բարձով խեղդել է ՁԻԱՀ-ից մահացող իր մտերիմ ընկերոջը: Գոսլինգը կալանավորվել է սպանության կասկածանքով: Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիայում էֆթանազիան քրեորեն հետապնդելի հանցագործություն է համարվում: