Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՔԼԻՆԹՈՆԻՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ Է ՀԱՍԵԼ ԳԵՆԵՐԱԼ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԸ

Փետրվար 18,2010 00:00

ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, որն ավարտել է Մերձավոր Արեւելք կատարած իր քառօրյա այցը, չի կարողացել Սաուդյան Արաբիայից թռչել՝ իր ինքնաթիռի անսարքության պատճառով: Ջիդդեում իրեն ուղեկցող լրագրողներին Քլինթոնն ասել է, թե տեխնիկական անսարքությունը վերացնելը երկար ժամանակ կպահանջի: «ԼՁԸՀ-ՁԸհհ»-ի մատուցմամբ, ԱՄՆ պետքարտուղարի բախտը, սակայն, բերել է, քանի որ այդ պահին Սաուդյան Արաբիա է ժամանել նաեւ ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության ղեկավար, գեներալ Դեւիդ Պետրեուսը, որը Քլինթոնին հաճույքով առաջարկել է օգտվել իր ինքնաթիռից: Բացի Քլինթոնից, զինվորական ինքնաթիռում կլինեն պետքարտուղարի ամենամոտ օգնականներն ու անվտանգության աշխատակիցները, իսկ մյուսների համար օդանավում տեղ չի գտնվել: Քլինթոնի աշխատակազմի մի զգալի մասն ու նրան ուղեկցած լրագրողները ստիպված են լինելու տուն հասնել, ինչպես ասում են՝ իրենց «խոդով»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել