Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀԻՆԳ ՔՈՒՐԴ ՀԵՆՑ ՓՈՂՈՑՈՒՄ ԿԱԽԱՂԱՆ Է ԲԱՐՁՐԱՑՎԵԼ

Փետրվար 18,2010 00:00

Իրանի Ուրմիա քաղաքում ոստիկանությունը ձերբակալել է հինգ քուրդ երիտասարդների եւ մեղադրել նրանց PKK-ի իրանական թեւին՝ PJAK-ին օգնելու մեջ: Ձերբակալվածները, սակայն, չեն ընդունել իրենց մեղքը: Այդ մասին փոխանցում է «news.am»-ը՝ վկայակոչելով թուրքական «Iha» գործակալությունը: Աղբյուրը տեղեկացնում է, որ իրանական ոստիկանությունը հենց փողոցում, բոլորի աչքի առաջ ոստիկանական ավտոմեքենաների վրա հատուկ հարմարեցված սարքի միջոցով կախաղան է բարձրացրել բոլոր հինգ քրդերին: Նշվում է, որ մահապատժի պատճառը եղել է քուրդ հայտնի ընտանիքների եւ իրանական իշխանությունների միջեւ առկա լարվածությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել