Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Սահակաշվիլին՝ «պերսոնա նոն գրատա»

Փետրվար 18,2010 00:00

 \"\" Ռուսաստանի եւ Աբխազիայի նախագահներ Դմիտրի Մեդվեդեւն ու Սերգեյ Բագապշը չորեքշաբթի օրը համաձայնագիր են ստորագրել Աբխազիայի տարածքում ռուսական միավորված ռազմական հենակետ տեղակայելու մասին: Հիշյալ փաստաթղթով ամրագրվում եւ հռչակվում է Աբխազի այի տարածքում  ռուսական զորքերի տեղակայման փաստը: Նույն փաստաթղթի համաձայն, ռուսական ռազմական հենակետերն Աբխազիայում կմնան առայժմ 49 տարի՝ հետագայում այդ ժամկետը եւս 15-ական տարով երկարաձգելու պայմանով: «Newsru»-ի մատուցմամբ, հնարավոր է, որ մարտին համանման համաձայնագիր ստորագրվի նաեւ Ռուսաստանի եւ Հարավային Օսեթիայի միջեւ: Հիշեցնենք, որ 2008թ. օգոստոսի 26-ին Ռուսաստանը ճանաչեց Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի անկախությունը: Մոսկվան եւ Սուխումը դեռ այն ժամանակ էին պայմանավորվել հանրապետության տարածքում ռուսական զորքերի՝ 3800 զինծառայողներ, տեղակայման մասին:
Իսկ Վրաստանի իշխանություններն իրենց հերթին պատրաստվում են Ռուսաստանի դեմ հայցով դիմել միջազգային դատարան: Թբիլիսին փորձում է ՌԴ-ից պահանջել փոխհատուցել 1990-ականների սկզբներից Աբխազիայում եւ Հարավային Օսեթիայում իրականացրած գործողությունների պատճառով վրացական կողմին պատճառված մի քանի տասնյակ մլրդ դոլարի վնասը: Աղբյուրի մատուցմամբ, բացի ուղղակի կորուստները, որոնք Վրաստանը կրել է պատերազմական գործողությունների արդյունքում, Վրաստանն իր հայցում Ռուսաստանից պահանջելու է փոխատուցել նաեւ երկրի տնտեսական զարգացմանը անուղղակիորեն հասցված վնասները: Վրաստանի իշխանությունները շարունակում են պնդել, որ Կովկասում 2008թ. օգոստոսյան իրադարձությունների մեղավորը ՌԴ-ն է, որը դեռ ԽՍՀՄ փլուզումից հետո սադրել էր նաեւ վրաց-աբխազական եւ վրաց-օսեթական հակամարտությունները:
Ռուսական ԶԼՄ-ները հաղորդում են նաեւ, որ ՌԴ նախագահ Դ. Մեդվեդեւը նույն հանդիպման ընթացքում Սահակաշվիլուն հայտարարել է persona-non grata:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել