Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Թուրքիայում դատախազ է կալանավորվել

Փետրվար 18,2010 00:00

\"\"Փետրվարի 16-ին թուրքական ոստիկանությունը խուզարկություն է իրականացրել Էրզինջանի (Երզնկա) նահանգային գլխավոր դատախազ Իլհան Ջիհաների բնակարանում եւ աշխատավայրում, ապա ձերբակալել է վերջինիս: Հատուկ գործերով դատախազ Օսման Շանալը Ջիհաներին (նկարում) ձերբակալման հրաման է արձակել «Էրգենեկոնի» անդամ լինելու եւ «պաշտոնեական դիրքը չարաշահելու» մեղադրանքով: news.am-ի մատուցմամբ, ձերբակալված նահանգային գլխավոր դատախազը տեղափոխվել է Էրզրում, որտեղ էլ հարցաքննվելու է: Հիշեցնենք, որ «Էրգենեկոնը» ենթադրյալ ահաբեկչական կազմակերպություն է, որը նախատեսել էր կազմակերպել մի շարք սպանություններ, երկրում ստեղծել քաոսային իրավիճակ եւ, օգտվելով առիթից, Թուրքիայում հեղաշրջում իրականացնել: Մասնավորապես, հայտնի է դարձել, որ խմբավորման անդամները ծրագրել էին սպանել Պոլսո հայոց պատրիարք Մեսրոպ Մութաֆյանին, Սեբաստիայի հայ համայնքի առաջնորդին, ալեւիների առաջնորդին, Թուրքիայի վարչապետ Էրդողանին:
Ջիհաները ներկայիս պաշտոնին անցել էր 2007թ.-ին: Նրա հետաքրքրության ոլորտում անմիջապես հայտնվել էր իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության կրոնական հենքը հանդիսացող Գյուլենի իսլամական միությունը, որի նկատմամբ նա հետաքննություն էր սկսել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել