Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ֆրանսիան չեզոքություն է պահպանում

Փետրվար 18,2010 00:00

Ֆրանսիան չեզոքություն է պահպանում Ադրբեջանի եւ Հայաստանի հետ հարաբերություններում: Ինչպես հաղորդում է «Արմինֆո»-ն՝ վկայակոչելով ԱՊԱ-ն, այդ մասին ասվում է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանատան հայտարարության մեջ՝ կապված ավելի վաղ Ֆրանսիայի եւ Հայաստանի միջեւ ռազմական համագործակցության մասին համաձայնագրի ստորագրման հետ:
«Ընթացիկ տարվա փետրվարի 10-ին Ֆրանսիայի եւ Հայաստանի պաշտպանության նախարարները Փարիզում ստորագրել են պաշտպանական ոլորտում համագործակցության մասին տեխնիկական փաստաթուղթ: Հիշյալ փաստաթուղթը ներառում է պաշտպանական գերատեսչությունների միջեւ վարչական համագործակցության հարցեր: Այդ համագործակցությունը վերաբերում է պաշտպանության եւ անվտանգության շուրջ համաձայնություններին, ինչպես նաեւ զինված ուժերի կազմակերպմանը (զինված ուժերի նկատմամբ ժողովրդավարական վերահսկողություն, հրամանատարության կազմակերպում, ռազմական կրթություն եւ լեզվի ուսուցում, հասարակական կապեր, օրենսդրություն, ռազմական պատմություն, ռազմաբժշկություն): Համաձայն Մինսկի խմբում իր համանախագահության դիրքորոշմանը, Ֆրանսիան չեզոքություն է պահպանում Ադրբեջանի եւ Հայաստանի հետ հարաբերություններում, եւ հիշյալ համաձայնագրի որեւէ կետ կասկածի տակ չի դնում այդ չեզոքությունը»,- ասվում է հայտարարության մեջ: Աղբյուրի համաձայն, ելնելով այդ չեզոքությունից՝ Ֆրանսիան առաջարկել է Ադրբեջանին համանման համաձայնագիր ստորագրել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել