Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ալիեւի մորը հիշելու դրական առիթ կունենան

Փետրվար 18,2010 00:00

Ադրբեջանի Միլի մեջլիսում առաջիկա օրերին քննարկվելու է տոնական օրերի օրացույցում փոփոխություն մտցնելու օրինագիծը: Ըստ այդմ՝ ադրբեջանցի խորհրդարանականներից մեկն առաջարկում է տոնական օրացույցից հանել կանանց միջազգային օրը համարվող մարտի 8-ը, ընդ որում՝ առաջարկելով այդ տոնը նշել ապրիլի 28-ին՝ ի պատիվ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանգուցյալ մոր ծննդյան օրվա: «Panorama.am»-ի հաղորդմամբ, այս մասին նշվում է «eurasianet.org» կայքում:
Վերոնշյալ նախագիծը ներկայացրել է իշխանամետ պատգամավոր, անկուսակցական Էլմիրա Ախունդովան՝ դեռեւս փետրվարի 2-ին: Նա նշել է, որ այդ տոնի ներդրմամբ, ադրբեջանական ժողովուրդն իր հարգանքը կարտահայտի Ադրբեջանի նախագահի մոր՝ Զարիֆի Ալիեւայի հիշատակին: Նա ասել է, որ մարտի 8-ը որպես տոն կորցրել է իր նշանակությունը եւ ժամանակն է փոխել այդ տոնը:
Հոդվածագիրը նշում է, որ շատ ադրբեջանցի կանայք դեմ են այս օրինագծին: Օրինակ՝ Բաքվի դպրոցներից մեկի ուսուցչուհի Նիգար Չինգիզգիզին նշել է, որ ինքն սկզբունքորեն չի նշելու այդ տոնը, քանի որ պատգամավորներն իրենց առաջարկներով «լիզում են նախագահի կոշիկները»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել