Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՎԵՐԱՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ՎՆԱՍԸ ԿԱՄ՝ ՄԵԾ ՊԱԿԱՍՈՐԴ

Փետրվար 18,2010 00:00

«Առավոտը» անցած տարի անդրադարձել է Տավուշի մարզի Աչաջուր գյուղում գյուղապետի ընտրությանը (05.11.
2009՝ «Աչաջրում՝ հանրապետականն ընդդեմ հանրապետականի», 24.11.2009՝ «Աչաջրում՝ լարված մրցակցություն», 25.11.
2009՝ «Աչաջրում՝ նոր ընտրություն», 10.12.2009՝ «Հանրապետականը դժգոհ է հանրապետականից», 15.12.2009՝ «Աչաջրում հաղթե՞ց հանրապետականը»): 2009թ. նոյեմբերի 22-ին Աչաջրում կայացած համայնքի ղեկավարի ընտրությունները չբացահայտեցին հաղթողին: Դեկտեմբերի 13-ի վերաքվեարկության արդյունքում ՀՀԿ անդամ Համո Գեւորգյանը հաղթեց գործող գյուղապետ, անկուսակցական Պավլիկ Ղալթախչյանին:
Հավաստի աղբյուրներից «Առավոտին» հայտնի դարձավ, որ համայնքապետարանի գանձարկղում եղել է ավելի քան 7 միլիոն դրամի պակասորդ: Գանձարկղի պատասխանատուն՝ արդեն նախկին համայնքապետ Պավլիկ Ղալթախչյանի հորեղբոր աղջիկը, իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից: Համայնքի նոր ղեկավար Համո Գեւորգյանը դիմել է ֆինանսների նախարարություն, որպեսզի գյուղում ֆինանսական ստուգում անցկացվի: Բացի այդ, աճուրդով մոտ 1,150 միլիոն դրամով վաճառվել է համայնքապետարանի ծառայողական «Գազ-31» մեքենան, որը 1-2 տարի առաջ գյուղապետարանը շուրջ 8 հազար դոլարին համարժեք դրամով էր ձեռք բերել: Ըստ մեր տեղեկությունների, Աչաջրում այլ բացեր էլ կան: Այս հարցերի առթիվ պարզաբանումներ տալու մեր առաջարկը Համո Գեւորգյանը մերժեց եւ չցանկացավ որեւէ բան հայտնել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել