Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Արդյունքները հայտնի են

Փետրվար 18,2010 00:00

Փետրվարի 25-ից մարտի 10-ը ներառյալ, Սյունիքի մարզում կանցկացվի դպրոցականների առարկայական օլիմպիադայի մարզային փուլը, որին կմասնակցեն տարածքային փուլին լավագույն արդյունքներ ցուցաբերած աշակերտները: Փետրվարի 8-11-ը 15 առարկաներից անցկացված դպրոցականների առարկայական օլիմպիադայի տարածքային փուլին մասնակցած մարզի տարածաշրջանների 2262 աշակերտներից մոտ 450 դպրոցական զբաղեցրել է 1-3-րդ մրցանակային տեղերը եւ իրավունք ստացել մասնակցելու մարզային փուլին:
Օլիմպիադայի ժամանակ առավելագույն մրցանակային տեղեր են զբաղեցրել Կապանի թիվ 2 ավագ դպրոցը, թիվ 7, 1 եւ 3 դպրոցները, Գորիսի թիվ 4 ավագ, 1 եւ 3 դպրոցները, Սիսիանից թիվ 1, 3 եւ 4 դպրոցները, Մեղրու թիվ 1, 2 եւ Ագարակի դպրոցները:
Ըստ Սյունիքի մարզի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության կրթության բաժնի ավագ մասնագետ Նորա Ասատրյանի՝ տարածքային փուլին մեծ մասնակցություն են ցուցաբերել նաեւ գյուղական դպրոցների աշակերտները: Մրցանակային տեղերով աչքի են ընկել Կապանի տարածաշրջանի Վերին Խոտանանի, Մեղրու տարածաշրջանի Լեհվազ, Սիսիանի Ծղուկ, Բռնակոթ, Ույծ եւ Գորիսի տարածաշրջանի Վերշեն, Հարթաշեն եւ Խնձորեսկ գյուղական դպրոցների աշակերտները՝ գրավելով 1-ից ավելի մրցանակային տեղեր:
Ուրախալի է, որ դպրոցականների առարկայական օլիմպիադայի տարածքային փուլին մասնակցած մի քանի դպրոցականներ մրցանակային տեղեր են զբաղեցրել միանգամից մի քանի առարկաներից: Հատկապես աչքի է ընկել Կապանի թիվ 2 ավագ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտ Արման Ասրյանը, ով 7 առարկայից մասնակցելով տարածքային օլիմպիադային, բոլոր առարկաներից զբաղեցրել է 1-ին եւ 2-րդ մրցանակային տեղեր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել