Լրահոս
Օրվա լրահոսը

«ՄԵՐՍԵԴԵՍԸ» ԲԱԽՎԵԼ ԷՐ ՍՅԱՆԸ

Փետրվար 18,2010 00:00

ԱԻՆ փրկարար ծառայության տեղեկացմամբ, երեկ, ժամը 01.05-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Նանսենի փողոցի թիվ 2 շենքի մոտ տեղի է ունեցել ավտոպատահար ու վթարի ենթարկված ավտոմեքենան այրվում է: «Մերսեդես» մակնիշի 19 ՕԼ 738 պետհամարանիշի ավտոմեքենան բախվել է էլեկտրասյանը, ինչի հետեւանքով վարորդը (անձը չի հաջողվել պարզել) ստացել է մարմնական վնասվածքներ ու շտապօգնության ծառայության կողմից տեղափոխվել հիվանդանոց:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել