Երեւան-Երասխավան ավտոճանապարհի 2-րդ կմ-ում գտնվող ավտոգազալիցքավորման կայանում, դեռեւս չպարզված հանգամանքներում, «Արտակ» ՓԲԸ-ին պատկանող ավտոգազալիցքավորման կայանի կոմպրեսորային սարքավորումների շինությունում տեղի է ունեցել պայթյուն, ինչի հետեւանքով փլուզվել է շինության՝ 30 քմ մակերեսով տանիքը, տեղի է ունեցել էլեկտրական լարերի կարճ միացում եւ այրվել է 1 մ հաղորդալար: Զոհեր ու վիրավորներ չկան: