Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱՍԱՄԲ ԲՈՂՈՔԱՐԿՈՒՄ Է ՓԱՇԻՆՅԱՆԻ ԴԱՏԱՎՃԻՌԸ

Փետրվար 18,2010 00:00

«Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի գործով մեղադրող Հարություն Հարությունյանը բողոք է ներկայացրել վերաքննիչ քրեական դատարան: Մեղադրողը պահանջում է մասամբ բեկանել Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի հունվարի 19-ի դատավճիռը:
Մասնավորապես, 2007թ. հոկտեմբերի 23-ին «Իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի եւ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելու» մեղադրանքով արդարացման դատավճիռ կայացնելով, ըստ մեղադրողի, դատարանը թերի է գնահատել նախաքննությամբ եւ դատաքննությամբ ձեռք բերված ապացույցները: Մեղադրանքը, մեղադրողի կարծիքով, ամբողջությամբ հաստատված է, ուստի նշված հոդվածով պետք է նույնպես կայացվեր մեղադրական դատավճիռ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել