Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՊՕՐԻՆԻ ՁՈՒԿ ՈՒ ԶԵՆՔ ԵՆ ԳՏԵԼ

Փետրվար 18,2010 00:00

ՀՀ Սյունիքի մարզի Մեղրի-Նյուվադի մայրուղու մերձակայքում բնապահպանական տեսչության ու մարզային ոստիկանության իրականացրած համատեղ միջոցառման արդյունքում բնապահպանական տեսուչները Վայոց ձորի մարզում առգրավել են 385 հատ կարաս եւ սիգ տեսակի ձուկ:
Որսի կանոնների խախտման համար Արմավիրի մարզի Արաքս եւ Ջրառատ գյուղերի, Կոտայքի մարզի Արգել գյուղի երեք բնակիչներ վարչական տուգանքի են ենթարկվել 30 հազարական դրամ գումարով: Այս մասին հայտնում են բնապահպանության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:
Նշենք նաեւ, որ զննության ենթարկված 5 քաղաքացու ավտոմեքենայից, ապօրինի որսագողության կասկածանքով, առգրավվել են 2 հատ ԱԿՄՍ-74 եւ ԱԿ մակնիշի ինքնաձիգ, 84 հատ փամփուշտ, 1 հատ 12 տրամաչափի որսորդական հրացան, 5 հատ որսորդական ուսապարկ: Դեպքերի առթիվ հարուցվել է քրեական գործ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել