Լրահոս
Օրվա լրահոսը

ՎԱՎԵՐԱՑՈՒՄԻՑ ԱՌԱՋ՝ ԼՍՈՒՄՆԵՐ

Փետրվար 18,2010 00:00

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը երեկ ընդունել է Հայաստանում Ճապոնիայի դեսպանատան առաջին քարտուղար Օբատա Մասատակային: Վերջինս, ըստ ԱԺ հաղորդագրության՝ հետաքրքրված էր հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման, Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացով. «Արմեն Ռուստամյանն իրազեկեց, որ իր գլխավորած հանձնաժողովը հայ-թուրքական հարաբերությունների եւ նախաստորագրված արձանագրությունների վերաբերյալ 2009 թ. հոկտեմբերի 1-ին կազմակերպել է խորհրդարանական լսումներ: Նշվեց, որ ելնելով հարցի քաղաքական եւ հասարակական հնչեղությունից՝ կրկին կկազմակերպվեն ընդլայնված քննարկումներ, որոնց ձեւաչափը կճշգրտվի առաջիկայում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել