Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԵՍՊԱՆՆԵՐԸ ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ ԴԱՇՆԱԿՑԱԿԱՆՆԵՐԻՆ

Փետրվար 18,2010 00:00

Եվրամիության երկրների դեսպանները երեկ հանդիպել են ՀՅԴ ներկայացուցիչների հետ: Ըստ yerkir.am-ի՝ հանդիպմանը մասնակցել են Գերմանիայի, Իտալիայի, Լիտվայի, Հունաստանի, Մեծ Բրիտանիայի, Ռումինիայի, Ֆրանսիայի դեսպաններն ու Լեհաստանի հավատարմատարը: Հանդիպումը վարել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Ռաուլ դե Լուցենբերգերը: Դաշնակցության կողմից հանդիպմանը մասնակցել են ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը, ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը, ՀՅԴ Բյուրոյի անդամ Լեւոն Մկրտչյանը, ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը: Դեսպաններին հետաքրքրել են ՀՅԴ տեսակետները Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների ներկա ընթացքի ու հեռանկարների վերաբերյալ: ՀՅԴ ներկայացուցիչները կարեւորել են Հայաստանի կողմից ժողովրդավարության եվրոպական արժեքների որդեգրումը: ԵՄ դեսպաններին ներկայացվել են ՀՅԴ մոտեցումները երկրում քաղաքական եւ տնտեսական վերնախավերի սերտաճման, տնտեսական եւ այլ մենաշնորհների դեմ պայքարի, քաղաքացիական հասարակության ձեւավորման ու ակտիվացման, ընտրական համակարգի բարեփոխման եւ այլ հարցերի վերաբերյալ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել