Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱՐԴԱՐԱՑՆԵԼՈՎ ԷԹՆԻԿ ԶՏՈՒՄՆԵՐԸ

Փետրվար 18,2010 00:00

«Ի՞նչ կասեք Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Էլհան Պոլուխովի պնդումների կապակցությամբ, թե ԼՂՀ Շահումյանի, Մարտակերտի եւ Մարտունու շրջանները Ադրբեջանի մաս են կազմում»: Պատասխանելով panorama.am–ի այս հարցին՝ ՀՀ ԱԳՆ լրատվամիջոցների հետ կապի բաժնի վարիչ Տիգրան Բալայանն ասաց. «Հայտարարելով  Լեռնային Ղարաբաղի Շահումյանի, Մարտակերտի եւ Մարտունու շրջանների Ադրբեջանին պատկանելիության մասին՝ այդ երկրի ԱԳՆ-ն փորձում է խուսափել այդ տարածքներում Ադրբեջանի կողմից ԼՂ-ի դեմ իրականացված ագրեսիայի արդյունքում էթնիկ զտումների ու օկուպացիայի համար պատասխանատվությունից: Տարօրինակ կլիներ, եթե ադրբեջանական կողմը գոնե մեկ միջազգային իրավական փաստաթուղթ ներկայացներ, որը թույլատրում է էթնիկ զտումներ կատարել՝ դա արդարացնելով իբր     թե սեփական տարածքում” դրանց իրականացմամբ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել