Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՓՈՐՁԸ ՀՀ-ՈՒՄ ԿՕԳՏԱԳՈՐԾՎԻ

Փետրվար 18,2010 00:00

Փետրվարի 16-ին Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի այցը Ֆրանսիա ավարտվել է Ֆրանսիայի արտաքին անվտանգության ծառայության ղեկավարության եւ կառավարության դիվանագիտական խորհրդատու  Առնո Գիյուայի հետ հանդիպումներով: Ինչպես հաղորդում են Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի մամուլի գրասենյակից, քննարկվել են Հայաստան-Ֆրանսիա համագործակցությանը վերաբերող հարցեր, ձեռք են բերվել կոնկրետ պայմանավորվածություններ երկկողմ համագործակցությունը խորացնելու վերաբերյալ: Արթուր Բաղդասարյանն այցելել է նաեւ Ֆրանսիայի ճգնաժամային կառավարման կենտրոն: Կենտրոնի տնօրեն Ժերար Տուրնյեի հետ  ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝  ֆրանսիական կողմը կաջակցի Հայաստանին՝ օգտագործելու  Ֆրանսիայի՝ ճգնաժամային կառավարման  փորձը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել