Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

Փետրվար 18,2010 00:00

\"\"

«Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի» փորձագետ Մեսրոպ Հարությունյանը երեկ, «Ազատություն» ռ/կ-ի հետ զրույցում մեկնաբանելով «Լրագրողների պաշտպանության կոմիտեի» վերջին զեկույցում Հայաստանի առնչությամբ հնչեցված քննադատությունը, նկատել է, թե՝ առավել մտահոգիչ է 2012 թվականի խորհրդարանական ընտրություններից առաջ Հայաստանում որդեգրվող պետական քաղաքականությունը։ Նրա կարծիքով, ԱԺ-ում շրջանառության մեջ դրված քաղաքացիական եւ քրեական օրենսգրքերում փոփոխությունների փաթեթով իշխանություններն արդեն պատրաստվում են խորհրդարանական ընտրություններին եւ պատրաստվում են դրանք կեղծել այնպես, ինչպես կեղծել են նախորդ ընտրությունները։ «Եթե ընդունվեն օրենսդրական այն նախաձեռնությունները, որոնք հիմա շրջանառության մեջ են, կհանգեցնեն ներքին գրաքննությանն ու ինքնագրաքննությանը, ու տպագիր մամուլն էլ կամաց-կամաց ստիպված է լինելու կամ փակվել, կամ դառնալ այսօրվա հեռուստաեթերի նման։ Հասարակական կազմակերպությունները դառնալու են ավելի կառավարելի, եթե ՀԿ-ների մասին օրենքում փոփոխություններն ընդունվեն, եւ 2012 թվականին մենք ունենալու ենք «փայլուն» ընտրություններ, որովհետեւ խախտումներ արձանագրողներ չեն լինելու»,- հայտարարել է Մեսրոպ Հարությունյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել