Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԾԵՍԻ ԶՈՀԵՐԸ

Փետրվար 17,2010 00:00

ԱՄՆ-ում անզգույշ սպանության մեղադրանքով  ձերբակալվել է հայտնի «գուրու» եւ «անձի զարգացման մասնագետ» Ջեյմս Արթուր Ռեյը, ով կատարել է  նոր հեթանոսական ծես, որի արդյունքում մահացել է երեք մարդ: Ռեյը ձերբակալվել է իր փաստաբանի գրասենյակում, նրա համար նշանակված գրավը կազմել է 5 միլիոն դոլար: «Գուրու»-ի ձերբակալման պատճառ դարձած նախադեպը տեղի է ունեցել անցյալ տարվա հոկտեմբերին, Արիզոնայում: Ռեյն իրականացրել է մարդու անձնական հնարավորությունների բացահայտման ուղղությամբ «հոգեւոր զինվոր» կոչվող ծրագիրը, որի շրջանակներում Ռեյի հետեւորդները մասնակցել են «հնդկական շոգեբաղնիք» կամ «քրտնաբեր վրան» կոչվող ծեսին: Դրա ընթացքում վրանում եղել է 55-65 մարդ: «Ուսուցչի» խոսքերով՝ շոգեբաղնիքում ծեսը պետք է դառնար սեմինարի ընթացքում իր աշակերտների հաղթահարած վերջին աստիճանը:
Սեմինարին մասնակցելը յուրաքանչյուրի համար արժեցել է 9 հազար դոլար: Ռեյը խոստացել էր, որ սեմինարի մասնակիցները կկարողանան վրանում վայելել «իրենց  կյանքի ամենաանմոռանալի պահերը»: Ընդ որում, ականատեսների վկայությամբ՝ երկժամյա ծեսի ընթացքում շատերը վատ են զգացել ուղղակի վրանում, ուշագնաց են եղել, ոմանց մոտ առաջացել է սրտխառնուք: Սակայն Ռեյը բոլոր հետեւորդներին կոչ է արել մնալ վրանում եւ ամոթանք տվել նրանց, ովքեր ընդհատել են մասնակցությունը ծեսին եւ դուրս եկել վրանից: Արդյունքում՝ «շոգեբաղնիքում» ծեսի 2 մասնակից տեղում մահացել է, 19-ը՝ փոխադրվել հիվանդանոց:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել