Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Վերջին հորիզոնականներում

Փետրվար 17,2010 00:00

Վանկուվերի ձմեռային օլիմպիական խաղերում Հայաստանի ներկայացուցիչների մեկնարկի օրն էլ հասավ: Փետրվարի 15-ին դահուկուղի մտան դահուկավազորդներ Քրիստինե Խաչատրյանը՝ Գյումրիից, եւ աշոցքցի Սերգեյ Միքայելյանը:
Կանանց 10 կմ ազատ ոճով վազքում Քրիստինեն 78 մասնակիցների մեջ մեկնարկելով վերջինը՝ մրցուղում կարողացավ շրջանցել երկու մրցակցի եւ 34:17.5 արդյունքով եզրագիծը հատեց 76-րդը:
Նույն ոճի տղամարդկանց 15 կմ մրցաձեւում Սերգեյ Միքայելյանի 37:58.9 ցուցանիշը գերազանցեց այլ երկրների 26 մարզիկների արդյունքը, որի շնորհիվ հայ դահուկորդը պայքարը եզրափակեց 70-րդ հորիզոնականում: Մեկնարկի ելել էր 96 մարզիկ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել