Մոսկվայում շախմատի «Aeroflot Open» միջազգային ներկայացուցչական մրցաշարը մոտենում է եզրագծին: Մեր հանրապետության ներկայացուցիչներից առայժմ գերազանց են հանդես գալիս «C» խմբում ընդգրկված Դավիթ Շահինյանն ու Աշոտ Ավետիսյանը: Դավիթը ութ տուրից հետո իր անվան դիմաց գրանցել է 6,5 միավոր եւ բաժանում է 1-2 հորիզոնականները: Աշոտը նրանից ընդամենը 0,5 միավոր է պակաս վաստակել եւ 6-րդ տեղում է: Ուժեղագույնների «A1» խմբում Գաբրիել Սարգսյանն ու Արման Փաշիկյանը 4,0-ական միավորով (7 փուլից հետո), համապատասխանաբար, զբաղեցնում են 18-րդ եւ 23-րդ հորիզոնականները, իսկ «A2» խմբում նույնպես 4,0-ական միավոր վաստակած Տիգրան Քոթանջյանն ու Դավիթ Պետրոսյանն առայժմ 19-րդ եւ 23-րդ տեղերում են: