Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Առայժմ՝ ոչ-ոքիներ

Փետրվար 17,2010 00:00

Իսպանիայի Լինարես քաղաքում 27-րդ անգամ անցկացվող շախմատի «Ciudad de Linares» ավանդական միջազգային գերմրցաշարում, որին մասնակցելու հրավեր ստացել են աշխարհի վեց ուժեղագույն գրոսմայստերներ, Հայաստանի լավագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը խաղացված երեք տուրերում էլ՝ Ալեքսանդր Գրիշչուկի (Ռուսաստան), Ֆրանսիսկո Վալյեխո-Պոնսի (Իսպանիա) եւ Վեսելին Տոպալովի (Բուլղարիա) հետ, բաժանել է միավորը: Երեկ երեկոյան կայացած չորրորդ տուրից առաջ, որում զույգեր կազմել էին Բորիս Գելֆանդն (Իսրայել) ու Տոպալովը, Վուգար Հաշիմովն (Ադրբեջան) ու Արոնյանը, Գրիշչուկն ու Վալյեխո-Պոնսը, մրցաշարային աղյուսակն այսպիսի տեսք ուներ:
1. Վեսելին Տոպալով  2,0 միավոր
2. Ալեքսանդր Գրիշչուկ  2,0
3. Վալյեխո-Պոնս  1,5
4. Լեւոն Արոնյան  1,5
5. Վուգար Հաշիմով  1,0
6. Բորիս Գելֆանդ  1,0

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել