Իրանը պատասխան կտա երկրի նկատմամբ պատժամիջոցների ցանկացած փորձի: BBC-ի մատուցմամբ՝ երեքշաբթի օրն այդ մասին հայտարարել է երկրի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը: «Եթե որեւէ մեկը Իրանի դեմ գործի, իհարկե, մեր պատասխանը այնքան կոշտ կլինի, որ նրանք կզղջան դրա համար»,- իր ասուլիսում հայտարարել է Ահմադինեջադը՝ հավելելով, թե Իրանի դեմ որեւէ պատժամիջոց չի կարող վնասել երկիրը:
Ահմադինեջադը հայտարարել է, որ իրանական միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները դեռ շարունակվում են, եւ հարցը դեռեւս սպառված չէ: «Իրանը պատրաստ է փոխանակել միջուկային զենքը նույնիսկ ԱՄՆ-ի հետ, եթե այդ փոխանակումը միաժամանակյա լինի»,- ասել է Իրանի նախագահը: