Լրահոս
Օրվա լրահոսը

Յանուկովիչի երդմնակալության համար փող չկա

Փետրվար 17,2010 00:00

\"\"Ուկրաինայի Գերագույն Ռադան նշանակել է երկրի նորընտիր նախագահ Վիկտոր Յանուկովիչի երդմնակալության օրը: Այն, Ռադայի խոսնակ Վլադիմիր Լիտվինի առաջարկով, տեղի կունենա փետրվարի 25-ին, թեեւ, ուկրաինական օրենսդրության համաձայն, նորընտիր նախագահի երդմնակալությունը պետք է կայանար արդյունքների պաշտոնական հրապարակումից ոչ ուշ, քան՝ 30 օրվա ընթացքում, տվյալ դեպքում՝ մարտի 14-ին: Արարողությունը տեղի կունենա երկրի խորհրդարանի արտահերթ եւ հանդիսավոր նիստում: «ԼՁԸՀ-ՁԸհհ»-ի մատուցմամբ, սակայն, այդ արարողության համար Ուկրաինան փող չունի: Երկրի 2010թ. բյուջեն դեռ չի հաստատվել, եւ Ուկրաինան դեռ ապրում է նախորդ տարվա բյուջեով, որով երկրի նախագահի մասնակցությամբ պաշտոնական միջոցառումների համար նախատեսված է ընդամենը 10 մլն գրիվեն: Այլ կերպ ասած՝ Յանուկովիչի երդմնակալության արարողության համար նախատեսվող ծախսը գործնականում կազմելու է ամբողջ տարվա համար ծրագրված գումարի ուղիղ կեսը: Գերագույն Ռադան նույն պատճառով չեղյալ է համարել նաեւ տեղական ինքնակառավարման ընտրությունները:
Ինչ վերաբերում է երկրի վարչապետ եւ նախագահի արդեն պարտված թեկնածու Յուլիա Տիմոշենկոյին, ապա նա մտադիր է ընտրությունների արդյունքները վիճարկել դատական կարգով: Նրա կողմնակիցները հայցադումները դատարան ներկայացնելու գործընթացը սկսել են երկուշաբթի օրվանից: Տիմոշենկոն նաեւ առաջարկում է դատական նիստը հեռարձակել հեռուստատեսության ուղիղ եթերով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել