Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Փետրվար 17,2010 00:00

ԴԻՄՈՒՄ-ՄԵՂԱՅԱԿԱՆՆԵՐՈՎ
Ըստ ոստիկանության պաշտոնական ամփոփագրերի՝ հունվարի 1-ից մինչեւ փետրվարի 16-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ արդարադատության նախարարության «Գորիս», «Նուբարաշեն», «Աբովյան», «Արթիկ» եւ «Սեւան» քրեակատարողական հիմնարկներում իրենց պատիժը կրող դատապարտյալներից ոստիկանության մի շարք բաժիններում ստացվել է 12 դիմում-մեղայական, որոնցում նշված փաստերով՝ ավազակային հարձակում, կողոպուտ, գողություն, յուրացում, խարդախություն եւ այլն, բացահայտվել է 14 հանցագործություն:
2009 թ. նույն ժամանակահատվածում ոստիկանության բաժիններում դատապարտյալներից ստացվել էր 5 դիմում-մեղայական, որոնցում նշված փաստերով բացահայտվել էր 6 հանցագործություն:

ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ՝ ԱՆՑԱԾ 16 ՕՐՈՒՄ
Փետրվարի 1-16-ը հանրապետության տարածքում սպանության 4 դեպք է գրանցվել: Բացահայտվել է 2-ը: Միաժամանակ՝ բացահայտվել է նախկինում կատարված սպանության 1 դեպք: 

ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԱՐԺԸ
2009թ. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում (ԼՂՀ) արձանագրվել է 575 հանցագործություն՝ 98-ով քիչ, քան 2008-ին:
ԼՂՀ դատախազությունում, 2008թ. համեմատությամբ, հատկապես ծանր հանցագործությունների թիվը 6-ից դարձել է 10, ծանր հանցագործությունների թիվը 259-ից կրճատվել է մինչեւ 172, միջին ծանրությանը՝ 150-ից 146, անձի դեմ հանցագործություններինը՝ 108-ից 75, սեփականության դեմ հանցագործությունների թիվը՝ 330-ից 210: Նկատվում է տնտեսական հանցագործությունների աճ. 2008թ. համեմատությամբ դրանց թիվն ավելացել է 18-ով՝ կազմելով 35:
Հանցագործությունների բացահայտման մակարդակը հաշվետու ժամանակահատվածում կազմել է 96%՝ 14.5%-ով բարձր 2008թ. մակարդակից: Նախորդ տարի ԼՂՀ-ում կոռուպցիոն հանցագործությունների համար հարուցվել է 38 քրեական գործ: Պետությանը այդ հանցագործությունների հասցրած վնասը կազմել է 63.3 մլն դրամ, որից 18 միլիոնը արդեն վերականգնվել է:

ՕՐԵ՞ՆՔՆ Է ԹԵՐԱՆՈՒՄ, ԹԵ՞ ԾՆՈՂԸ
ՀՀ ընտանեկան օրենսգրքի 69 հոդվածը սահմանում է  երեխաների համար դատական կարգով բռնագանձվող ալիմենտի վճարման կարգն ու պայմանները: Նույն օրենսգիրքը սահմանում է, որ ծնողները  պարտավոր են պահել իրենց երեխաներին, եւ երեխաներին ապրուստի միջոց տրամադրելու կարգն ու պայմանները ծնողները որոշում են ինքնուրույն:
Կարդացեք վաղվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել