Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒՆԵՆ

Փետրվար 17,2010 00:00

«Առավոտի» (11.02.2010թ.) «Վետերաններին մոլորեցնում են» հրապարակման առնչությամբ հայտնում ենք, որ համաձայն «Հայրենական մեծ պատերազմի մասնակիցների եւ հաշմանդամների, այլ պետությունների տարածքներում մարտական գործողությունների մասնակիցների, զոհված զինծառայողների ընտանիքների արտոնությունների եւ երաշխիքների փոխադարձաբար ճանաչման մասին» 1994թ. ապրիլի 15-ի Համաձայնագրի, Հայրենական մեծ պատերազմի հաշմանդամ վետերաններն իրավունք ունեն օգտվելու որոշ կոմունալ ծառայությունների վարձավճարները 50% զեղչով վճարելու արտոնություններից (բնակարանային վարձը, ջեռուցման, ջրմուղի, գազի եւ էլեկտրաէներգիայի օգտագործման համար)՝ կողմերից յուրաքանչյուրի համար սահմանված կարգով:
Միաժամանակ, համաձայն «Հայրենական մեծ պատերազմի վետերանների մասին» ՀՀ օրենքի՝ Հայրենական մեծ պատերազմի հաշմանդամ վետերաններն օգտվում են հետեւյալ արտոնություններից. պետական պատվերի շրջանակում անվճար բժշկական օգնություն եւ սպասարկում ստանալու, այդ թվում՝ պրոթեզաօրթոպեդիկ եւ վերականգնողական պարագաներ, ինչպես նաեւ դեղորայք ձեռք բերելու, առողջարանային բուժման ուղեգրեր ստանալու՝ զինծառայողների համար օրենքով սահմանված կարգով, բնակարանային վարձը, աղբահանության, հեռախոսի եւ ռադիոյի բաժանորդային վարձավճարները 50% զեղչով վճարելու, տրանսպորտային սպասարկման եւ կոմունալ որոշ՝ էլեկտրաէներգիայի, գազի, ջրամատակարարման, ջրահեռացման վարձավճարների նախկինում ունեցած արտոնությունների դիմաց ամենամսյա դրամական օգնություն ստանալու: Նշված արտոնությունները դրամական օգնությամբ փոխարինվել են 2004թ.: 2010թ. հունվարի 1-ի դրությամբ ամենամսյա դրամական օգնության չափը կազմում է 6800 դրամ: 2010թ. հունվարի 1-ի դրությամբ ամենամսյա պատվովճարի չափը կազմում է 20000 դրամ (սա վերաբերում է միայն ՀՄՊ մասնակիցներին, արտոնություններով նրանց հավասարեցված անձինք պատվովճար չեն ստանում):
ՀՄՊ վետերաններն օգտվում են նաեւ ԱՊՀ երկրների տարածքում արտոնյալ պայմաններով տարին 1 անգամ, երկկողմանի կարգով, միասնական կտրոններով երթեւեկության իրավունքից: ՀՀ 2011-2013 թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագրի հայտի նախագծում նախատեսված է ինչպես ՀՄՊ վետերանների ամենամսյա դրամական օգնությունների, այնպես էլ պատվովճարի չափերի բարձրացում: 2010թ. նախատեսված է նաեւ «Վետերանների մասին» ՀՀ նոր օրենքի նախագծի մշակում, որտեղ կհամակարգվեն եւ կկանոնակարգվեն վետերանների իրավական եւ սոցիալական պաշտպանությանն առնչվող բազմաթիվ խնդիրներ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել