Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԴԻԱՀԵՐՁԱՐԱՆՆԵՐԸ «ԾԱՂԿՈՒՄ» ԵՆ

Փետրվար 17,2010 00:00

\"\"Իսկ պահանջվող նորմերը պահպանելը՝ այժմ այնքան էլ կարեւոր չէ ներդրում ներ են հարկավոր:

Եթե մի քանի տարի առաջ ծաղկում էր գերեզմանոցների բիզնեսը, այսօր եկամտաբեր գործ է համարվում դիահերձարան ունենալը: Դրա վառ ապացույցն այն է, որ այսօր հանրապետության հիվանդանոցների մեծ մասն ամեն գնով ձգտում է սեփական դիահերձարանը բացել: Սակայն նկատենք, որ դիահերձարան բացելու համար հստակ պահանջներ գոյություն ունեն, որոնք չպահպանելու դեպքում՝ վտանգավոր հետեւանքներ ի հայտ կգան: Բացի այդ, նման գործ սկսելու համար, մասնագետների մեկնաբանմամբ, լուրջ Նոր դիահերձարանները կառուցվում են հապշտապ եւ չեն համապատասխանում պահանջվող նորմերին: Խորհրդային ժամանակաշրջանի պահանջներով, դիահերձարանները պետք է բաղկացած լինեն 2 մասից, բաժանմունքներից մեկը՝ տարբեր վիրուսներից մահացած մահերը սպասարկելու համար, մյուսը՝ սովորական մահերի սպասարկման համար: Նախկինում կառուցված բոլոր դիահերձարաններն էլ այդպիսին են, սակայն նոր դիահերձարանների «հեղինակներն» այնքան էլ չեն հետեւում այս նորմերին:
Ըստ ոլորտի մասնագետների՝ այս նորմերը չպահպանելը վտանգավոր է հատկապես հիմա, քանի որ վերջին շրջանում շատ են ավելացել վիրուսները, մասնավորապես՝ խոզի գրիպը:
Նոր դիահերձարան է կառուցվել եւ շուտով շահագործման կհանձնվի «Երեւան բժշկական կենտրոնում» (6-րդ հիվանդանոցում): «Առավոտը» բուժկենտրոնի տնօրեն Տարոն Տոնոյանից հետաքրքրվեց, թե իրենց դիահերձարանում ապահովվա՞ծ են պահանջվող նորմերը, եւ արդեն ստացե՞լ են արտոնագիր նոր դիահերձարանը շահագործելու համար. «Եթե չապահովեինք բոլոր պահանջվող նորմերը՝ մեզ արտոնագիր չէին տա: Մեր դիահերձարանն ունի պահանջվող 2 բաժանմունքները»: Իսկ թե ինչո՞ւ են դիահերձարան բացել, այն դեպքում, երբ մայրաքաղաքում կան մի քանի հայտնի անատոմիկումներ, պարոն Տոնոյանն ասաց. «Ցանկանում եմ մրցակցություն ապահովել նաեւ այս ոլորտում՝ բարձրակարգ ծառայություններ մատուցելով: Եվ դա անում ենք այն դեպքում, երբ մեզ պետպատվեր չի տրամադրվում արդեն 3 տարի»:
Նոր դիահերձարան է բացվում նաեւ Երեւանի բժշկական համալսարանի «Մուրացան» հիվանդանոցում: Այդ բուժհիմնարկի անատոմիկումը չունի պահանջվող 2-րդ բաժանմունքը՝ վիրուսներով մահերը սպասարկելու համար: Բժշկական համալսարանի պրոռեկտոր Արմեն Հարությունյանի ներկայացմամբ, այդպիսի մահերը կուղարկեն ինֆեկցիոն հիվանդանոց, ոչ թե իրենք կսպասարկեն:
Քանի որ այդ հիվանդանոցի դիահերձարանը դեռեւս բացված չէ եւ անցնում է լիցենզավորման գործընթացը, պարոն Հարությունյանը խոսեց այն մասին, թե իրենք ինչ են նախատեսում անել. «Ունենալու ենք սառնարան: Բժշկական թափոնների այրման ապարատ, որտեղ այրվելու են օգտագործված բամբակներն ու բինտերը եւ այլն: Այս հիվանդանոցը նախկինում եղել է բազմապրոֆիլային, ունեցել է նաեւ դիահերձարան, որը այժմ չի գործում, այդ պատճառով էլ մենք կառուցեցինք նոր մասնաշենք, որը ծառայելու է ուսումնական պրոցեսի համար»:
Այժմ պարտադի՞ր է դիահերձարանում 2-րդ բաժանմունք ունենալը՝ վիրուսից մահացածների դիակները մշակելու համար, եւ ինչո՞ւ է վերջին շրջանում դիահերձարանների թիվը գնալով ավելանում՝ փորձեցինք ճշտել առողջապահության փոխնախարար Հայկ Դարբինյանից: Նրա խոսքերով, հիմա այնքան էլ պարտադիր չէ առանձին սենյակ տրամադրել սուր վարակիչ վիրուսներից մահացած դիակները սպասարկելու նպատակով. «Ընդհանուր առմամբ, սուր վարակիչ հիվանդություններից՝ ժանտախտից, օրինակ, ես չեմ էլ հիշում, երբ է մահ գրանցվել, բայց եթե լինեն նման դեպքեր, մահացածին կարելի է հերձել նույն դիահերձարանում, որտեղ հերձվում են սովորական դիակները, սակայն այդ դեպքում պետք է օգտագործել հատուկ գործիքներ ու նյութեր՝ ամբողջ մարմինն ու ներսում եղած օրգանները ախտազերծելու համար: Բացի այդ, հերձող բժիշկն էլ պետք է կրկնակի պաշտպանիչ հագուստ ու կրկնակի դիմակ կրի: Դիակի մշակումից հետո էլ ամբողջ սենյակը պետք է ախտահանել, իսկ մահացածին պետք է թաղել հատուկ հերմետիկ դաղագում: Նման մահերի համար անհրաժեշտ նյութեր ոչ բոլոր դիահերձարաններում կան, սակայն եթե այս հիվանդության հարուցիչը չկա արդեն բազում տարիներ, բոլոր դիահերձարաններում հատուկ սենյակ պահել նման դեպքերի համար՝ չի պահանջվում»: Վտանգավորությամբ զիջող վիրուսներից՝ սիբիրախտից կամ բրուցելոզից մահացած մարդկանց դիակները մշակելու համար էլ, ըստ փոխնախարարի, պետք է ընդամենը կրկնակի պաշտպանիչ հագուստ ու դիմակ կրել, մնացած միջոցառումները պարտադիր չեն. «Նշեմ նաեւ, որ մարդու օրգանիզմում առկա այս վիրուսները նրա մահից 2 ժամ հետո մահանում են»: Ինչ վերաբերում է դիահերձարանների «բազմանալուն», ապա, պարոն Դարբինյանի հավաստմամբ, իրենք ցանկանում են դրանք ավելի մոտեցնել բնակության վայրերին եւ ավելի մատչելի դարձնել սպասարկումը՝ մրցակցության հաշվին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել