Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱՄԻԿՈՒՍԻ» ԲՈՂՈՔԸ ՄԵՐԺԵՑԻՆ

Փետրվար 17,2010 00:00

Երեկ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի հերթական նիստի ընթացքում քննարկվել է դեղորայքի շուկայում գործող «Ամիկուս» ընկերության վարչական բողոքը՝ հակամրցակցային համաձայնության համար տուգանքի որոշումն ընկերության մասով ուժը կորցրած ճանաչելու մասին:
«Ամիկուսը» Հանձնաժողովի որոշմամբ տուգանվել է իր նախորդ տարվա հասույթի 2%-ի չափով՝ մոտ 18.4 միլիոն դրամով: Տուգանքն ընկերության նկատմամբ կիրառվել է՝ նախորդ տարվա սեպտեմբեր-նոյեմբերին հակամրցակցային համաձայնության արդյունքում միաժամանակյա առաջին անհրաժեշտության մի շարք դեղերի իրացման գները չհիմնավորված բարձրացնելու համար: Ըստ հանձնաժողովի ուսումնասիրության, հակամրցակցային համաձայնությունը կայացել է դեղորայքի շուկայում գործող 7 խոշոր՝ իրացման ծավալներով շուկայի առաջատարները համարվող ընկերությունների միջեւ:
Վարչական բողոքում նշված փաստերը, հանձնաժողովի գնահատմամբ, հիմնավորված չէին, ուստի՝ բողոքը մերժվեց, հակամրցակցային համաձայնության մասին կայացված Հանձնաժողովի որոշումն ուժի մեջ մնաց:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել