Մի շարք ցուցանիշների առումով (իրացումից հասույթ, ներմուծման եւ արտահանման ծավալներ, վճարված մաքսային հարկեր) 2009թ.-ին առկա է նվազման միտում՝ նախորդ տարվա համեմատությամբ: Այս մասին հայտնում են Պետեկամուտների կոմիտեից: Իրացումից հասույթի ցուցանիշը 2009թ.-ին նվազել է 4,1%-ով՝ կազմելով մոտ 1793,8 մլրդ դրամ: Ներմուծման ծավալները 2009-ին, նախորդ տարվա համեմատությամբ, նվազել են 9,3%-ով՝ կազմելով 623,5 մլրդ դրամ:
Արտահանման ցուցանիշը 2009թ.-ին նվազել է 0,3%-ով՝ կազմելով 199,6 մլրդ դրամ: Ինչ վերաբերում է պետական բյուջե վճարված հարկերի եւ այլ պարտադիր վճարների ցուցանիշին, ապա անցյալ տարի խոշոր հարկ վճարողների կողմից պետական բյուջե կատարվել է 167,9 մլրդ դրամ հարկային վճարումներ կամ նախորդ տարվանից 38.4 մլրդ դրամով պակաս:
Աշխատողների միջին ցուցակային թիվը 2009-ին, նախորդ տարվա համեմատությամբ, պակասել է 3,6%-ով եւ կազմել 102 039 մարդ, իսկ ինչ վերաբերում է աշխատանքի վարձատրությանն ուղղված միջոցների ցուցանիշին, ապա այն ավելացել է 3,7%-ով՝ կազմելով 169,9 մլրդ դրամ: