Լրահոս
Օրվա լրահոսը

ՖՐԱՆՍԻԱՆ ԿԱՋԱԿՑԻ ՀՀ ԵՎՐԱԻՆՏԵԳՐՄԱՆԸ

Փետրվար 17,2010 00:00

Փետրվարի 15-ին շարունակվել են Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի հանդիպումները ֆրանսիացի պաշտոնյաների հետ:
Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի մամուլի գրասենյակը հայտնում է, որ Եվրոպական հարցերի պետքարտուղար Պիեռ Լելուշի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են եվրոպական կառույցների հետ Հայաստանի համագործակցությանը վերաբերող հարցեր: Կողմերը պայմանավորվել են, որ Հայաստան-ԵՄ համագործակցության շրջանակում Ֆրանսիան ուղղակիորեն կաջակցի Հայաստանում մի շարք ուղղություններով բարեփոխումների իրականացման գործընթացին: Հանդիպման ընթացքում քննարկվել են հարավկովկասյան տարածաշրջանին առնչվող խնդիրներ:Արթուր Բաղդասարյանը հանդիպել է նաեւ Ֆրանսիայի ազգային հետախուզության համակարգող Բեռնար Բաժոլեի հետ: Պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստանի եւ Ֆրանսիայի իրավապահ մարմինների միջեւ համագործակցությունը զարգացնելու մասին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել