Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԱ ԱՐԴԵՆ ՀՀԿ-Ի ԳԵՎՈՐԻԿՆ Է

Փետրվար 17,2010 00:00

\"\"

Երեկ ԵԿՄ համագումարին ներկա էր նաեւ ժամանակին բավականին հայտնի ՀՀՇ-ի Գեւորիկը: «Առավոտի» զարմանքին՝ դո՞ւ ինչ գործ ունես այստեղ, Գեւորիկը հակադարձեց. «Բա ուրիշ ո՞վ գործ ունի»: Հարցիս՝ հրավիրե՞լ են, պատասխանեց. «Տակ տոչնո»: ՀՀՇ-ից հրաժարվե՞լ ես՝ մյուս հարցին էլ ասաց. «ՀՀՇ-ից ո՞վ յան չի տվել, որ:
ՀՀՇ-ում երկու ընկեր ունեմ՝ Վանո Սիրադեղյան, Արարատ Զուրաբյան: Իրանցից յան չեմ տվել»: Երբ ցանկացա նկարել՝ Գեւորիկը հպարտորեն ասաց. «Սպասի հանրապետականի զնաչոկս կպցնեմ, որ ասեն՝ առանց հանրապետականի կապ չունի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել