Բելգիայի հայկական կազմակերպությունների ֆեդերացիան նամակ է հղել «Եվրոնյուսին»՝ վրդովմունք արտահայտելով այս տարվա փետրվարի 1-ին ադրբեջանցի փախստականների մասին եթեր սփռած հաղորդման համար: Խոսելով հարցի հրատապության ու կարեւորության մասին՝ ֆեդերացիան միակողմանիության համար մեղադրում է հաղորդման պատասխանատուներին, նշելով, որ թեման զգայուն է, եւ անհրաժեշտ է անկողմնակալ, անաչառ լուսաբանում՝ հորդորելով չենթարկվել ադրբեջանական սադրանքներին եւ ներկայացնել Արցախի պատմության ու մշակույթի իրական տերերի խոսքը: