Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԴԺՈԽՔԸ՝ ՈՐՊԵՍ ՀԱՎԵՐԺԱԿԱՆ ԹՌԻՉՔ

Փետրվար 16,2010 00:00

«The Scotsman»-ը գրում է, որ բրիտանացիների մեծամասնությունը պատկերացնում է դժոխքը որպես հավերժական թռիչք ինքնաթիռով՝ երեխաների, փոփ աստղերի եւ քաղաքական գործիչների հետ: Նման արդյունքներ է տվել այն ուսումնասիրությունը, որին մասնակցել է 1000-ից ավելի մարդ: Բրիտանացիների կարծիքով՝ դժոխքում կա միայն մեկ զբաղմունք՝ հեռուստացույցով ռեալիթի-շոուների դիտում, իսկ ուղեւորներին կերակրում են միայն մեկ ճաշատեսակով՝ դոնդողածածկ օձաձկով: Ընդ որում, հետեւի բազկաթոռին պետք է նստի կառավարության ղեկավար Գորդոն Բրաունը, իսկ առջեւի բազկաթոռին՝ խռմփացնող անծանոթը:
Հարցվածների մեծամասնությունն այդ նույն ինքնաթիռում գտնվող հայտնի մարդկանց ցանկում ընդգրկել է մոդել Ջորդանին (Քեթի Փրայս), երգչուհի Էմի Ուայնհաուսին, կատակերգակ Ռասել Բրենդին, հեռուստահաղորդավարուհի Քերի Քաթոնին եւ Դեւիդ Բեքհեմի կնոջը՝ Վիկտորյային: Բացի գործող վարչապետից, բրիտանացիների՝ դժոխքի մասին ունեցած պատկերացումներում առկա քաղաքական գործիչների թվում են Նիք Գրիֆինը եւ Ջորջ Բուշը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել