Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

73-ԱՄՅԱ ՈՒՂԵՎՈՐՈՒՀԻՆ ԹՌՉԵԼ Է ՈՒՂՂԱԹԻՌԻՑ ՈՒ ՉԻ ՎՆԱՍՎԵԼ

Փետրվար 16,2010 00:00

Ուղղաթիռի օդաչուն եւ 73-ամյա ուղեւորուհին ընթացքից դուրս են նետվել ուղղաթիռից՝ չստանալով եւ ոչ մի լուրջ վնասվածք: «ԼՁԸՀ-ՁԸհհ»-ի մատուցմամբ, ավիացիայի պատմության մեջ այս հազվագյուտ դեպքը տեղի է ունեցել կիրակի օրը, Ֆրանսիայի հարավ-արեւելքում: Ուղղաթիռը, որը թռչելիս է եղել Մաժեւ-Վալանս ուղղությամբ, հայտնվել է թանձր մառախուղի մեջ, եւ օդաչուն, հասկանալով, որ չի կարողանալու անհրաժեշտ բարձրություն վերցնել՝ Մոնտյուենի տարածաշրջանի ամենախոշոր՝ 1700 մետրանոց լեռը շրջանցելու համար, լեռան հետ բախումից խուսափելու նպատակով ուղեւորի հետ միասին ուղղաթիռը լքելու որոշում են կայացրել: Օդաչուն եւ տարեց ուղեւորուհին ուղղաթիռից ցած են նետվել մինիմալ բարձրությունից, որից վայրկյաններ անց ուղղաթիռը վթարի է ենթարկվել եւ ընկել տեղի լեռնադահուկային կուրորտից ոչ հեռու: Օդաչուն եւ ուղեւորը չեն տուժել: Կինը միայն բողոքել է կրծքավանդակի եւ մեջքի ցավից: Օդաչուն հասնելով ամենամոտ բնակավայրին՝ փրկարարներ է կանչել, որոնք էլ 73-ամյա կնոջն ու իրեն տեղափոխել են հիվանդանոց:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել