Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԲԵԼԳԻԱՅՈՒՄ 20 ՄԱՐԴ Է ԶՈՀՎԵԼ

Փետրվար 16,2010 00:00

Փետրվարի 15-ի վաղ առավոտյան, Բելգիայում, Հալլա քաղաքից ոչ հեռու, ամենաքիչը 20 մարդ է զոհվել եւ ավելի քան տասնյակ մարդ ծանր վնասվածքներ է ստացել միջքաղաքային երկու գնացքների ճակատային բախման արդյունքում: Վթարի պատճառները դեռ հայտնի չեն: BBC-ի մատուցմամբ, առաջինը, ինչ փորձել են անել երկաթգծի ծառայությունները՝ ճշտելն է, թե երկու գնացքներն ինչպե՞ս են հայտնվել նույն գծուղու վրա: Բելգիական ԶԼՄ-ների փոխանցմամբ, գնացքի համակազմերը բախվել են ձյան պատճառով եղած սահմանափակ տեսանելիության արդյունքում:
Հիշեցնենք, որ սա Բելգիայում տեղի ունեցած առաջին նման վթարը չէ: 2008թ.-ին համանման մի միջադեպի արդյունքում 40 ուղեւոր էր վիրավորվել, բայց այն ժամանակ, բարեբախտաբար, զոհեր չկային:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել