Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Բանակցում են Իսրայելն ու Ռուսաստանը

Փետրվար 16,2010 00:00

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն երկուշաբթի օրը Մոսկվայում բանակցություններ է վարել ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հետ, որոնց ընթացքում պահանջելու է արագորեն պատժամիջոցներ կիրառել Իրանի դեմ:
Իսրայելը, Նեթանյահուի ասելով, գտնում է, որ Իրանի դեմ անհրաժեշտ է կիրառել լրջագույն ճնշում եւ առաջին հերթին՝ խիստ պատժամիջոցներ, որոնք ԱՄՆ պետքարտուղարը որակել է որպես «ավերիչ»:
Նեթանյահուն Մեդվեդեւի հետ հանդիպման ժամանակ մտադիր է քննարկել նաեւ Պաղեստինի ինքնավարության հարցը: Նա ուզում է, որ Ռուսաստանն օգնի արագացնել այդ ինքնավարության հետ դեռ 2008թ-ին կասեցված բանակցությունների վերսկսումը: Նեթանյահուն պատրաստակամություն է հայտնել բանակցությունները վերսկսել առանց որեւէ նախապայմանի: Իսկ Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբբասը պահանջում է, որ մինչեւ բանակցությունների վերսկսումը՝ Իսրայելը դադարեցնի հրեական բնակավայրերի ընդլայնումը Հորդանան գետի արեւմտյան ափին ու Երուսաղեմի արեւմուտքում: Ռուսաստանը, որը Մերձավոր Արեւելքում խաղաղ բանակցությունների «քառյակի» մասնակից երկիր է, առաջարկել է այդ հարցը քննարկել Մոսկվայում՝ նախարարների մակարդակով: Բացի Ռուսաստանից, քննարկմանը մասնակցում են նաեւ ՄԱԿ-ը, ԱՄՆ-ն եւ Եվրամիությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել