Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Տավուշում էլ են ոչխարները պակասել

Փետրվար 16,2010 00:00

Տավուշի մարզպետարանի գյուղատնտեսության վարչության պետ Ռազմիկ Մելիքջանյանը հայտնեց, որ մեծաքանակ գնումների պատճառով անցյալ տարի մարզում ոչխարների գլխաքանակը պակասել է 1900-ով: Մարզի համայնքապետերն էլ հավելեցին, որ հիմա Տավուշում դժվար է ոչխարի միս գտնել, եղածն էլ կգ-ը 4-5 հազար դրամով է վաճառվում: Մարզխորհրդի նիստում տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը կարծիք հայտնեց, որ սխալ է Հայաստանից ոչխարի արտահանումն ընդհանրապես արգելելը, պետք է ուսումնասիրություններ կատարել, թե հարեւան երկրներում ոչխարի մեծ պահանջարկը որքանո՞վ է երկարաժամկետ, եւ համապատասխան աշխատանքներ իրականացնել: Մարզի համայնքապետերն էլ համոզված են, որ հարկ է Հայաստանում պահպանել ոչխարի մայրական կազմը:
Ոչխարների գլխաքանակը նվազել է նաեւ Վայոց ձորի մարզում. 2008-ի 18016 գլուխ ոչխարի փոխարեն անցած տարի Վայոց ձորում եղել է 16166 կամ 1850-ով պակաս ոչխար: Փետրվարի 10-ին տեղեկացրել ենք, որ ոչխարների գլխաքանակի նվազում կա նաեւ Սյունիքում:
Հիշեցնենք, որ, ըստ համառ չմարող լուրերի, Հայաստանից ոչխարների արտահանման բիզնեսը պատգամավոր Ալեքսանդր Սարգսյանի մենաշնորհն է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել