Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Վետերանները կստանան ավանդները

Փետրվար 16,2010 00:00

Տավուշի մարզխորհրդի նիստում Բերդի տարածաշրջանի Չինչին համայնքի գյուղապետ Արմեն Գաբրիելյանը Մեծ հայրենականում հաղթանակի 65-րդ տարեդարձի կապակցությամբ՝ պատերազմի բոլոր վետերանների բանկերում ունեցած ավանդները փոխհատուցելու վերաբերյալ հարց բարձրացրեց: Տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը տեղեկացրեց, որ վարչապետ Տիգրան Սարգսյանի մոտ հանձնաժողովի նիստ է կայացել, սոցապ նախարարությանը հանձնարական է տրվել ուսումնասիրել Հայրենական պատերազմի այն վետերանների ցուցակը, ովքեր պետության կողմից սոցիալապես անապահով չեն ճանաչվել եւ չեն օգտվելու խորհրդային բանկերում իրենց ավանդների գումարները առաջնահերթ ստանալու իրավունքից: Փոխվարչապետն ասաց, որ Հայրենական պատերազմի վետերանների համար բացառություն է արվելու, եւ նրանք ավանդների գումարները կստանան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել