Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԶՈՀՎԵԼ Է 1-Ը, ՎՆԱՍՎԱԾՔՆԵՐ ԵՆ ՍՏԱՑԵԼ 10-Ը

Փետրվար 16,2010 00:00

ԱԻՆ փրկարար ծառայությունից երեկ «Առավոտին» տեղեկացվեց, որ Երեւան-Գյումրի ճանապարհին, դեռեւս չպարզված հանգամանքներում, «ԳԱԶԵԼ» մակնիշի 18 OՍ 574 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի հատվածից եւ շրջվել ձորը: 57-ամյա ուղեւորը՝ Մանյա Մուրադյանը տեղում զոհվել է, իսկ 55-ամյա վարորդը՝ Խ. Հարությունյանը եւ եւս 10 ուղեւոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Թալինի հիվանդանոց:
Բժիշկների կողմից վարորդի վիճակը գնահատվել է միջին ծանրության, ուղեւորների վիճակը բավարար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել