Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀԱՑԱԴՈՒԼԻ ՄԵՋ Է

Փետրվար 16,2010 00:00

Արդեն 8-րդ օրն է, ինչ հացադուլ է հայտարարել արդարադատության նախարարության «Նուբարաշեն» ՔԿՀ-ի կալանավոր, 11 տարվա ազատազրկման դատապարտված Արմեն Ենգոյանը: Մինչ այդ, կալանավորը պահվել է «Վանաձոր» ՔԿՀ-ում: Հացադուլի պատճառը  «Նուբարաշենում» գրանցված դեպքն էր: Անցյալ տարվա դեկտեմբերի 25-ին «Օձ պահող Իշխան» անունով հայտնի մեկը թմրանյութ է տարել Գեղամ անունով իր դատապարտյալ որդուն: Խցում եղել է 15 դատապարտյալ, սակայն, ըստ Արմենի, որպես վկա միայն իրեն են ներգրավել: Մեկ ամսից ավելի ընթանում է քննությունը, եւ ինքը գտնվում է հոգեբանական ճնշումների տակ: Դրան գումարենք նաեւ այն, որ դատապարտյալի 5-ամյա որդին վերջերս է մահացել քաղցկեղից:
Հացադուլի մասին դիմումներ են ուղարկվել ՔԿՀ պետին, արդարադատության նախարարին: Դատապարտյալը պահանջում է դադարեցնել իր նկատմամբ ճնշումները: Հացադուլը գրանցված է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել