Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Կձեւավորվի փոխանակման մշակույթ

Փետրվար 16,2010 00:00

Լույս է տեսել «Գործք» իրավատեղեկատվական ամսագրի անդրանիկ համարը: Գլխավոր խմբագիրը տնտեսագիտության թեկնածու Արթուր Սարգսյանն է: Ամսագրի առաջաբանում Ա. Սարգսյանը տեղեկացնում է, որ ամսագրի 72 էջերում տեղ են գտնելու պետություն-գործատու-աշխատող եռակողմ հարաբերությունները, աշխատաշուկայի հետ կապված պարզաբանումները, հարկային դաշտը կարգավորող օրենքները եւ դրանց մեկնաբանությունները. «Ամսագրի էջերում կբախվեն գիտնականների եւ պետական կառավարման մարմինների տեսակետները, բանավեճի մեջ կմտնեն գործազուրկը եւ զբաղվածության պետական ծառայության աշխատակիցը, գործատուն եւ արհմիութենական կազմակերպությունը: «Գործքը» կլինի գործատուների միջեւ արտադրական մշակույթի փոխանակման յուրահատուկ միջոց»:
Մասնագիտական այս հանդեսում տեղ են գտնելու լրագրողական հետաքննություններ, դատարաններում քննվող աշխատանքային եւ հարկային վեճեր:
Պարբերաբար լինելու են «Աշխատանքային եւ հարկային օրենսդրության մեջ օգտագործվող տերմինների բացատրական բառարան», «Ստուգիր ինքդ քեզ, կամ՝ բաց դռներ», «Աշխատանք չստանալու 50 պատճառ» խորագրերը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել