Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԽԱՂԱՐԿՈՒԹՅՈՒՆ՝ ՔԱՐՏԱՊԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Փետրվար 16,2010 00:00

«Կոնվերս բանկ» ՓԲԸ-ն MasterCard-ի հետ համատեղ փետրվարի 15-ից մինչեւ հուլիսի 15-ը անցկացնում է «Սուպեր շանս MasterCard-ով» ակցիան, որի նպատակն է խթանել «Կոնվերս բանկի» եւ «MasterCard» վճարային քարտերի օգտագործումը: Ակցիայի շրջանակներում «MasterCard» դեբետ (Cirrus/Maestro եւ MasterCard Standard) եւ կրեդիտ (MasterCard Standard եւ Gold) վճարային քարտերը տրամադրվելու են 6 ամիս անվճար սպասարկման վարձով, որից հետո կգործեն բանկի առկա սակագները: Բանկի ներկայիս «VISA» եւ «ԱրՔա» քարտապանները, որոնք կդիմեն իրենց քարտային հաշիվներին կից «MasterCard» վճարային քարտերի ստացման դիմումով, չեն վճարելու կից քարտի 6 ամսվա սպասարկման վարձը, որից հետո կգործեն կից քարտի վերաբերյալ բանկի առկա սակագները: Ակցիայի ավարտին, MasterCard վճարային քարտերով ամենամեծ շրջանառություն կատարած թվով 300 քարտապանների միջեւ կանցկացվի խաղարկություն, որի ընթացքում կխաղարկվեն կենցաղային տեխնիկա եւ բազմազան նվերներ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել