Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ավերականոցը՝ կանգառ, աղբանոցը՝ գետնանցում

Փետրվար 16,2010 00:00

Իշխանությունները հետիոտներից պահանջում են աղբանոցի ու պետքարանի միջով անցնել:

\"\"Լուսանկարում պատկերված աղբանոցը Նուբարաշենում չէ: Դա գործող անցում է, որը գտնվում է Թբիլիսյան խճուղում: Թեեւ իշխանություններն ամեն օր հորդորում են հետիոտներին, որ հարգեն օրենքը եւ անցումով անցնեն, սակայն այդ աղբակույտերին նայելով՝ ամենաօրինապաշտ հետիոտնը կյանքում չի փորձի անսալ իշխանությունների հորդորը եւ ոտք դնել այդ աղբանոցը: Իհարկե, ստորգետնյա անցումով անցնելը պետք է որ ողջունելի լիներ՝ \"\"նախեւառաջ մարդու անվտանգության տեսանկյունից, սակայն հաշվի առնելով, որ այդ անցումը կատարյալ անտարբերության է մատնված եւ նույնիսկ մի լամպով տարածքը չի լուսավորվում, այն ավելի շատ ծառայում է որպես բնական կարիքները հոգալու, ծխելու եւ այլ՝ արգելված գործողություններով զբաղվելու տեղ, քան սովորական գետնանցում, որով հնարավոր կլինի հատել փողոցը: Այս ստորգետնյա անցումը մայրաքաղաքի ամենագեղեցիկ եւ ամենամշակութային անցումներից է եղել, որը նախկինում ծառայել է Լամպերի գործարանի աշխատակիցների համար: Ներկայումս, երբ այդ գործարանի տարածքում «Գրանդ Սանն» է գործում, թե՛ անցումը, թե՛ հարակից կանգառը քանդած, անխնամ վիճակում է: Չնայած քաղաքապետարանն այդտեղ տեղադրել է կանգառի ցուցանակը, բայց մարդիկ դարձյալ նախընտրում են խախտել ճանապարհային երթեւեկության կանոնները եւ այդ աղբանոցից հեռու լինել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել