Ռուսաստանի ներքին գործերի պետական վարչությունը բացահայտել է, որ Նիժնի Տագիլում հայ երգչի սպանության գլխավոր կասկածյալը 1967թ. ծնված ադրբեջանցի է: Իրավապահ մարմիններին հաջողվել է գտնել նրան պատկանող «Ժիգուլի» մեքենան: Նրա նկատմամբ հետախուզում է հայտարարված:Այդ մասին հաղորդում է tert.am-ը՝ հղում անելով APA-ին:
Հիշեցնենք, որ փետրվարի 14-ին Նիժնի Տագիլի ինտերնետային սրճարանում սպանել են ծագումով հայ երգչի: Հանցագործը ներխուժել էր սրճարան եւ որսորդական հրացանով կրակել 1975թ. ծնված Վադիմ Խանվալադյանի վրա: Հիվանդանոցում վիրահատության ժամանակ Խանվալադյանը մահացել է: Այժմ իրավապահ մարմինները մշակում են դեպքի տարբեր վարկածներ, ներառյալ հայի եւ ադրբեջանցու միջեւ անձնական կոնֆլիկտը: