Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԸ ԿՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵՆ

Փետրվար 16,2010 00:00

Աշխատանքային այցով Ֆրանսիայի Հանրապետությունում գտնվող Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը փետրվարի 15-ին հանդիպել է Ֆրանսիայի ազգային անվտանգության եւ պաշտպանության  գլխավոր քարտուղար Ֆրանսիս Դելոնի հետ: Ինչպես հայտնում են Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի մամուլի գրասենյակից, Արթուր Բաղդասարյանն ու Ֆրանսիս Դելոնը փոխադարձաբար ներկայացրել են Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի եւ Ֆրանսիայի Ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի գործառույթները: Քննարկվել են երկու կառույցների միջեւ հնարավոր համագործակցության շրջանակները: Պայմանավորվածություն է ձեռք բերվել Ֆրանսիայի եւ Հայաստանի անվտանգության խորհուրդների համագործակցության մասին: Կողմերն անդրադարձել են նաեւ հարավկովկասյան տարածաշրջանին առնչվող խնդիրների: Քննարկվել են հայ-թուրքական հարաբերություններին եւ ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը վերաբերող հարցեր: Հյուրընկալող կողմի խնդրանքով Արթուր Բաղդասարյանը ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումը նշված խնդիրների վերաբերյալ: Նա մասնավորապես նշել է, որ Հայաստանը կողմ է հարեւան երկրների հետ հարաբերությունների կարգավորմանը եւ տարածաշրջանում երկարատեւ խաղաղության ու կայունության հաստատմանը: Արթուր Բաղդասարյանը Ֆրանսիս Դելոնին հրավիրել է Հայաստան: Հրավերը սիրով ընդունվել է: Արթուր Բաղդասարյանը հանդիպել է նաեւ Ֆրանսիայի նախագահի դիվանագիտական խորհրդական Ժան-Դավիթ Լեւիտի հետ: Քննարկվել են Հայաստան-Ֆրանսիա երկկողմ հարաբերություններին եւ հարավկովկասյան տարածաշրջանին առնչվող հարցեր: Կարեւորվել է  հայ-ֆրանսիական համագործակցության խորացումը բոլոր ուղղություններով: Անդրադարձ է եղել Հայաստանի՝ եվրոպական ինտեգրացման խնդիրներին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել