Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՉԱՐԵՑԻՆ

Փետրվար 16,2010 00:00

\"\"\"\"

Երեկ «Սիլ» կոնցեռնի համասեփականատեր եւ «Էկոնոմբանկի» խորհրդի նախագահ Սարիբեկ Սուքիասյանն ու «Այրարատ» տոնավաճառի տնօրեն Արտաշ Ստեփանյանը, որոնք փետրվարի 12-ին նախ` բերման էին ենթարկվել ոստիկանության Էրեբունիի բաժին, իսկ կեսգիշերից հետո նաեւ ձերբակալվել էին, ազատ են արձակվել: Նախաքննական մարմինը որոշել է բավարարվել նրանցից քաղաքից չբացակայելու մասին ստորագրություն վերցնելով: Երեկ Սուքիասյանին եւ Ստեփանյանին Էրեբունիի ոստիկանության մուտքի մոտ դիմավորելու էին գնացել նրանց հարազատները, ընկերներն ու Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչները, նաեւ լրագրողներ: 72 ժամ անազատության մեջ գտնված ո՛չ Սուքիասյանը եւ ո՛չ էլ Ստեփանյանը լրագրողների համար որեւէ հայտարարություն չեն արել: Հիշեցնենք, որ ոստիկանությունը նրանց կասկածում է «Աուդիտ» ՍՊԸ տնօրեն Գոռ Դավթյանին, իբր, սպանելու սպառնալիքով ինչ-ինչ փաստաթղթեր ստորագրելուն հարկադրելու մեջ:
Կարդացեք

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել