Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՏՈՆԸ՝ ԲԻԶՆԵՍԻ ՀԱՄԱՐ

Փետրվար 13,2010 00:00

Սբ. Վալենտինի օրը հորինել են գործարարները՝ փորձելով դրա միջոցով ավելացնել սրտերի տեսքով տարբեր հուշանվերների վաճառքները: Ըստ tert.am-ի՝ երեկ «Հայելի» ակումբում այս մասին ասել է տեր Հակոբ քահանա Խաչատրյանը: Ըստ նրա՝ կաթողիկ եկեղեցում կա Վալենտին անունով երեք սուրբ, սակայն նրանցից ոչ մեկի կենսագրությունը չի համապատասխանում Սբ. Վալենտինի կենսագրականին, հետեւաբար գոյություն չունի այն Սբ. Վալենտինը, որի պատվին նշվում է տոնը: Քահանան ասել է նաեւ, որ վերջին ժամանակներում երիտասարդներն ավելի քիչ են նշում այդ տոնը, չէ՞ որ Հայաստանում գոյություն ունի սիրահարների մեր՝ Սբ. Սարգսի տոնը: Իսկ ազգագրագետ Ռուզան Ծատուրյանը, չհամաձայնելով քահանայի հնչեցրած կարծիքին, ասել է. «Ես չեմ նկատում, որ քիչ են նշում, պարզապես Սբ. Սարգսի տոնն են սկսել ավելի շատ նշել»: Ազգագրագետը նաեւ ասել է, որ ոչ մի վատ բան չի տեսնում նրանում, որ երիտասարդները սիրահարների եւս մեկ տոն են նշում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել