Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՖԻՆԼԱՆԴԻԱՆ ԿԱՆԱՉ ԼՈՒՅՍ ՎԱՌԵՑ «NORD STREAM»-Ի ՀԱՄԱՐ

Փետրվար 13,2010 00:00

Ֆինլանդիայի բնապահպանական գերատեսչությունը հավանություն է տվել «Հյուսիսային հոսք»՝ «Nord Stream» գազատարի կառուցմանը, այդպիսով վերացնելով այդ նախագծի իրականացման համար ստեղծված վերջին խոչընդոտն ու կանաչ լույս վառելով դրա կենսագործման համար: BBC-ին տեղեկացնում է, որ «Nord Stream» գազատարը կոչված է դիվերսիֆիկացնելու ռուսական գազը՝ Եվրոպա արտահանելու ճանապարհները: Հիշեցնենք, որ, այդ նախագծի համաձայն, ռուսական գազն անցնելու է Բալթիկ ծովի ընդերքով եւ հասցվելու է Գերմանիա: Ռուսական «Գազպրոմ» ընկերությունը, որը այդ նախագծի հիմնական բաժնետերն է, ավելի վաղ այդ ծրագիրն իրականացնելու համար հավանություն էր ստացել Ռուսաստանից, Շվեդիայից, Դանիայից եւ Գերմանիայից: Ֆինլանդիայի կառավարությունը թույլ է տվել գազատարը կառուցել Բալթիկ ծովի իր տնտեսական տարածքի սահմանում՝ դեռ անցյալ տարվա նոյեմբերին, բայց նախագծի իրագործման համար անհրաժեշտ էր եղել ստանալ նաեւ բնապահպանական գերատեսչության համաձայնությունը:

Բացի «Գազպրոմից», այս նախագծի բաժնետերեր են նաեւ գերմանական «BASF» եւ «E.ON», նաեւ հոլանդական «Gasunie» ընկերությունները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել