Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԻՍՐԱՅԵԼԸ ՎՐԱՍՏԱՆԻՆ ԶԵՆՔ-ԶԻՆԱՄԹԵՐՔ Է ՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄ

Փետրվար 13,2010 00:00

Իսրայելը չի բավարարվում Վրաստանին անօդաչու թռչող սարքեր մատակարարելով, նա մտադիր է վրացական բանակին նաեւ հետեւակային զենք ու զինամթերքի խոշոր խմբաքանակ մատակարարել: Այդ մասին, «ԼՁԸՀ-ՁԸհհ»-ի մատուցմամբ, ուրբաթ օրը հայտարարել են ՌԴ հատուկ ծառայություններում՝ շեշտելով, որ «այդ մատակարարումները ծրագրվում են իրականացնել ամենեւին էլ ոչ կառավարական խողովակներով»: ՌԴ հատուկ ծառայությունների տեղեկություններով՝ Կիպրոսում գրանցված «Ropadia Ltd.» իսրայելական ընկերությունը վրացական կողմի հետ կնքված պայմանագրի համաձայն, մտադիր է բուլղարական «Արսենալ» ընկերության միջոցով Վրաստանին 50 հազար «AKC-74» ավտոմատներ, մոտ 1000 «Հկթ-7» տիպի նռնականետ եւ դրա համար նախատեսված գրեթե 20 հազար 40մմ-անոց նռնակներ, ինչպես նաեւ մոտ 15 հազար 5,56 մմ տրամաչափի գրոհային հրացան մատակարարել: «Դեռ մի քանի օր առաջ այդ ողջ զենքն ու զինամթերքը փոխադրման համար պատրաստ է եղել»,- ասել են ՌԴ հատուկ ծառայության աղբյուրները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել