Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԿԱԼԱՆԱՎՈՐՎԵԼ Է ԷՐԴՈՂԱՆԻ ԵՂԲՈՐ ՈՐԴԻՆ

Փետրվար 13,2010 00:00

\"\"«ԱՊԱ» գործակալության փոխանցմամբ, Ստամբուլում ձերբակալվել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանի եղբոր որդին: Վկայակոչելով թուրքական «Վաթանը»՝ աղբյուրը տեղեկացնում է, որ ձերբակալությունը տեղի է ունեցել Ստամբուլի ոստիկանության վարչության կողմից: Վարչությունը տեղեկություն է ունեցել, որ Դիարբեքիրից Ստամբուլ է տեղափոխվել 50 կգ թմրանյութ՝ կոկաին: Փետրվարի 9-ին օպերատիվ տեղեկությունն իրացնելու արդյունքում ձերբակալվել էր 12 մարդ, որոնց թվում՝ նաեւ վարչապետ Էրդողանի մահացած եղբոր որդին՝ Մեհմետ Էրդողանն ու երկու կանայք: Ձերբակալվածներից 7-ի, այդ թվում՝ Մեհմետ Էրդողանի նկատմամբ դատարանը կալանավորման որոշում էր կայացրել: Հաղորդվում է, որ տեղի ունեցածի մասին տեղեկանալով, Թուրքիայի վարչապետն ասել է՝ «թող անեն այն, ինչ պահանջում է օրենքը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել